Համահայկական բնապահպանական ճակատն այսօր՝ մայիսի 14-ին, կազմակերպել է համասեւանյան աղբահավաք ակցիա, որի նպատակն է մաքրել աղբից Սեւանա լճի ափամերձ տարածքները:

Աղբահավաքն իրականացվել է Սևանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից: Ակցիային միացել են բազմաթիվ քաղաքացիներ, դպրոցականներ եւ խմբեր, որոնցից մեկը Հայկական աշխարհագրական նախագիծն է (Armenian Geographic)։

ArmGeo խումբը՝ որպես տարածք, ընտրել էր Արտանիշ թերակղզու ափը, որտեղից էլ մոտ 2 կիլոմետր երկայնքով հավաքել են ափամերձ տարածքի աղբը:

Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակներն են Բնապահպանական ճակատի անդամներ Անի Խաչատրյանն ու Լեւոն Գալստյանը: