Մայիսի 16-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 19-20-ը առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 16-ին առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Կոտայքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +19+24,

Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +25+29,

Արարատում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +27+30,

Արմավիրում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +28+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +21+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27։