Ռուսաստանի քննչական կոմիտեն կես տարով երկարացրել է Սինայում Airbus А321-ի ավիաաղետի հետաքննության քրեական գործը: «Ավիաաղետ Եգիպտոսում: Քրեական գործի հետաքննությունը երկարացվել է վեց ամսով, մինչեւ հոկտեմբերի 30-ը»,— ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սինայում աղետի էր ենթարկվել «Կոգալիմավիայի» (Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ) Airbus A321 ուղեւորատար ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 224 մարդիկ: Աղետը որպես ահաբեկչություն էր ճանաչվել:





























