Հայաստանը պետք է Ադրբեջանին զրկի պատերազմելու հնարավորությունից: Այս մասին մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով դրա համար երկու ճանապարհ կա: «Նախ պետք է Ադրբեջանին զրկել մարդկային ռեսուրսներից, այսինքն ուժեղացնել այդ երկրի էթնիկ ու կրոնական խմբերի հետ աշխատանքը, որպեսզի դրանք մեր դեմ չպայքարեն: Եվ երկրորդ՝ պետք է լուծել նավթի ու գազի արտահանման հարցը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ իրականացրել է Հայաստանի շրջափակման քաղաքականություն: Մենք պետք է իրականացնենք այդ նույն քաղաքականությունը, որպեսզի Ադրբեջանը չկարողանա նավթ ու գազ արտահանել»,- նկատել է Պապյանը:





























