Հայաստանի տարածքում մայիսի 17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 17-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +23+26,
Արարատում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +25+28,
Արմավիրում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +25+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +25+28,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+24։



























