Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է:
Ավելի վաղ նշվել էր, որ ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:
Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Ն. Մարգարյանին Երեւան քաղաքի «Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերել եւ ներկայացրել են բաժին:
Նելլի Մարգարյանը տեղափոխվել է «Հայ օգնության ֆոնդ»-ի կենտրոն:



























