Մայիսի 14-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Գարիկ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել դանակահարության հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում 48-ամյա Թամարա Շ.-ի տուն այցելած, վերջինիս ընկեր Գարիկ Մ.-ն Թամարա Շ.-ի դստեր` 18-ամյա Ֆլորա Շ.-ի կողմից իրեն «տաջիկ» մականվամբ դիմելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին եւ ծեծկռտուքին միջամտած Թամարա Շ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, որի ընթացքում Ֆլորա Շ.-ն, վախեցնելու նպատակով, իր գրպանի դանակով հարվածել է Գարիկ Մ.-ի ձախ նախաբազկին, իսկ երբ Գարիկ Մ.-ն շարունակել է ծեծել Ֆլորա Շ.-ին, վերջինս, ինքնապաշտպանության նպատակով, դանակով հարվածներ է հասցրել Գարիկ Մ.-ի ձախ ոտքի շրջանին:
Ֆլորա եւ Թամարա Շ.-երին, Գարիկ Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:



























