Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Մարտին Մարդիյանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աչքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:

Վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հսկողության ներքո։