Մայիսի 14-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, քթի հիմային շրջանի պատռած վերքեր, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ եւ ձախ ծնկահոդի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Վարդան Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, 26-ամյա Հարություն Բ.-ն եւ 23-ամյա Գագիկ Վ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում, ծխախոտ գնելու նպատակով, գնացել են Սյունիքի 133 հասցեում գտնվող հացատան մոտ, անհիմն վիճաբանել Վարդան Կ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս` պատճառելով վնասվածքներ:
Հարություն Բ.-ն եւ Գագիկ Վ.-ն ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:



























