Օրերս թողարկվել է Yerevan Mall բջջային հավելվածի նոր տարբերակը. այն առաջին մոլային հավելվածն է Հայաստանում եւ հնարավորություն է տալիս ծանոթանալ մոլում գործող խանութներին, ընթացիկ ակցիաներին եւ զեղչերին:
Օգտատերեը խանութների մասին ինֆորմացիա գտնելուց զատ, հնարավորություն ունեն ստանալ ծանուցումներ մոլի կողմից կազմակերպվող ամենատարբեր նախագծերի եւ միջոցառումերի վերաբերյալ: Բջջային հավելվածի նոր տարբերակի գլխավոր թարմացումը Հայաստանում միակ 4K որակի պատկերով ֆիլմ ցուցադրող գերժամանակակից ԿինոՊարկ կինոթատրոնից բջջայինի միջոցով տոմս գնելու հնարավորությունն է: Սա ժամանակակից աշխարհում ընդունված փորձ է: Ընտրելով նախընտրած ֆիլմը, ձեւաչափը, ինչպես նաեւ օրը եւ ժամը, առանց տնից դուրս գալու կամ հավելյալ միջոցներ ծախսելու հնարավոր է մի քանի րոպեում օնլայն գնում կատարել: Հավելվածում ներկայացված է նաեւ ԿինոՊարկի ֆիլմացանկը, որն ամեն օր թարմացվում է: Նշենք, որ բոլորովին վերջերս թողարկվել է նաեւ կինոթատրոնի www.kinopark.am կայքը, որի միջոցով եւս հնարավոր է ծանոթանալ ցուցադրվող ֆիլմերին, ստանալ մանրամասն ինֆորմացիա եւ իհարկե օնլայն տոմս գնել:
Վերադառնալով բջջային հավելվածին, նշենք, որ Երեւան Մոլը հետ չի մնացել թվային աշխարհում լայն տարածում ստացող եւ ապագայում հրաշքներ խոստացող VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիայի օգտագործումից եւս: Հավելվածն ընձեռնում է հնարավորություն 360 տարածության մեջ վիրտուալ շրջայց կատարել Երեւան Մոլում, Նավապետ Քիդի գանձերի կղզում եւ ԿինոՊարկում: Իսկ մոլի ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերին սպասվում է մրցանակ՝ Cardboard VR Box, ինչի օգնությամբ վիրտուալ շրջայցը էլ ավելի տպավորիչ է դառնում:
Yerevan Mall բջջային հավելվածը հասանելի է Android եւ iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Այն կարել է բեռնել հետյալ հղմամբ՝
Android: http://bit.ly/1m6CPDL
iOS: http://apple.co/1OKQIy0
Այլ մանրամասներ կարող եք գտնել հավելվածի կայքում:






























