Հայաստանն ու Ռուսաստանը համակարգային տնտեսական ճգնաժամ են ապրում։ Այս մասին մայիսի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանա, ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Բայց եթե Ռուսաստանը դա հասկանում է եւ ճգնաժամի դեմ պայքարի համապատասխան ծրագիր է մշակում, ապա Հայաստանում, ցավոք, ամեն բան քննարկվում է փորձագիտական եւ լրագրողական շրջանակներում, բայց ոչ ավելին։ «Այսօր մեզ լուծումներ են պետք։ Երբ խոսում են բյուջեի ծախսերի կրճատման մասին, դրանում որոշ վտանգ կա, շուկան կարող է կրճատվել։ Իհարկե, կան անարդյունավետ ծախսեր, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են ընթանալու Հայաստանի բյուջեի այդ կրճատումները՝ առանց լուրջ խնդիրներ առաջացնելու»,- նշել է Խաչատրյանը։