Հայաստանի պետական պարտքը ապրիլի 30-ի դրությամբ կազմում է 5 մլրդ 252 մլն դոլար։ Այս մասին մայիսի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դրանից մոտ 350-3650 մլն դոլարը ծախսվում է պետական պարտքի սպասարկման համար։ ՀՀ Ֆիննախի պաշտոնական կայքում մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10.5 մլրդ դոլար։ «ՀՆԱ մոտ 20-20 տոկոսը մենք ստանում ենք տրանսֆերտների տեսքով»,- նշեց տնտեսագետը։ Հայաստանի ներքին պարտքը, Վահագն Խաչատրյանի խոսքով, կազմում է 793 մլն դոլար։



























