«Արեւելք- Արեւմուտք» էներգետիկ միջանցքը դարձել է Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցության հիմքը: Այս մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Վրաստանն ու Ադրբեջանը նշում են Արեւելք- Արեւմուտք էներգետիկ միջանցքի 20-ամյակը, որի հիմքը դրվել է Բաքու – Սուփսա նավթամուղով: Այդ նպատակով Թբիլիսի են ժամանել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն ու Էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը:

«Սա միայն 550 մլն դոլարի ներդրումներ չեն...Սա Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմավարական ու հաջող համագործակցության սկիզբն էր, որը տարեցտարի ուժեղանում է»,- ասել է Կալաձեն՝ ադրբեջանցի հյուրերի հետ հանդիպման ժամանակ: Այս պայմանագիրը օգնել է Վրաստանին վերականգնել տարանցիկ երկրի դերը,շեշտել է փոխվարչապետը:

Թբիլիսիում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու նրա անդրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեն:

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Բաքու- Սուփսա էներգետիկ միջանցքի 20-ամյակի կապակցությամբ, որը դարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմքը»,- ասել է Կվիրիկաշվիլին տոնական ընդունելության ժամանկ:

Քաղաքական գործիչները քննարկել են երկրների միջեւ համագործակցության հիմնական հարցերը՝ նշելով աճող ներուժը առեւրատնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում, հայտնում է Sputnik–ը:

Ավելի ուշ Ռասիզադեն քննարկել է երկու երկրների հարաբերությունները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:

Բաքու Սուփսա նավթամուղը շահագործման է հանձնվել 1999-ին նավթը Վրաստանի սեւծովյան ափի տերմինալ հասցնելու համար: Նավթամուղի երկարությունը կազմում է 830 կմ, իսկ թողունակությունը տարեկան շուրջ 7 մլն տոննա նավթ (օրական 140 հազար բարել):

Ադրբեջանը երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանի արտաքին առեւտրային գործընկերների շրջանում՝ արտաքին առեւտրի ընդհանուր ծավալի 10.1 տոկոս մասնաբաժննով, ասվում է Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակահանության ծառայության նյութերում: