Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախատեսում են բացել այս տարի, Թբիլիսի այցի ընթացքում հայտնել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:
«Ներկայումս Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման աշխատանքներ են կատարվում, այս տարի նախատեսված է բացումը: Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի համար, այն միջազգային բնույթ է կրում», — ասել է Ռասիզադեն, հայտնում է ԱՊԱ-ն:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության հիման վրա: Դրա ընդհանուր երկարությունը 826 կմ է կազմում:
Պաշտոնական Երեւանը նախագիծը շահութաբեր չի համարում հաղորդակցման առկա Կարս (Թուրքիա) – Գյումրի (Հայաստան) – Թբիլիսի (Վրաստան) ուղու առկայությամբ եւ այն դիտարկում է որպես Հայաստանի վրա քաղաքական ճնշում նրան մնացած աշխարհից մեկուսացման նպատակով:




























