2022 թվականից Հայաստանում կին պատգամավորների թիվը կմեծանա։ Այս մասին մայիսի 16-ին՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ, հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
«Նախկինում գործում էր նվազագույն 20 տոկոսի մասին պահանջը, հետո մենք առաջարկեցինք 25 տոկոս, հիմա ուզում ենք այդ թիվը 2022թ. հունվարի 1-ից հասցնել 30 տոկոսի։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածից սկսած՝ համամասնական ցուցակում կանանց թվաքանակը 30-տոկոսից պակաս չպիտի լինի»,- ասել է Հարությունյանը։





























