Ռուսաստանի Ազգային գվարդիան մայիսի 14-ին Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը տեղի ունեցած անկարգությունների գործով եւս 160 մարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է Life-ը:

Ձերբակալվածների մեծ մասը միգրանտներ են: Իրավապահները կստուգեն զանգվածային ծեծկռտուքին նրանց մասնակցությունը:

Ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը պարեկային ծառայության աշխատակցից էր ձերբակալել: Նրան կասկածում են գերեզմանատանը տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցության մեջ: