Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Արա Հ.-ին` իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով, որի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի կողային 3 հայելի, դիմային վահանակի 2 փայլաթիթեղ, 1 անվահեծ` անվադողի հետ, 1 ամբարձիչ եւ անիվ քանդելու բանալի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արա Հ.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը գողացել է գիշերը ժամը 04.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 42 շենքի բակում կայանված տարբեր տրանսպորտային միջոցներից:

Բաժին է հրավիրվել 56-ամյա Արմեն Ս.-ն եւ հաղորդում տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված, որդուն պատկանող «Մերսեդես Բենց Ե» մակնիշի ավտոմեքենայի կողային ձախ հայելին եւ դիմային վահանակի 2 փայլաթիթեղները` պատճառելով շուրջ 90.000 դրամի վնաս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: