Այս գիշերը, ժամը 02.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շիրազի փողոցի 36/1 հասցեում գործող խանութը գող է մտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը խանութի ներսում բռնել է 35-ամյա Գագիկ Ս.-ին, որը ժամը 02.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ խանութի մուտքի դռան ապակին կոտրելով՝ մտել էր ներս եւ փորձել գողություն կատարել:
Կատարվում է քննություն:



























