Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երեւանի Պ. Սեւակի փողոցում գործող հացատան դիմացից բերման են ենթարկել 19-ամյա Դանիիլ Մ.-ին եւ 17-ամյա Ա. Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դանիիլ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Ա. Կ.-ն ապտակներ է հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:



























