Պետք չէ միանգամից հավատալ Ղարաբաղի հարցով միջազգային բանակցողների հայատարարություններին: Այս մասին մայիսի 17-ին լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով նկատելի է, որ միջազգային համայնքն ավելի աշխուժացրել է կարգավորմանն ուղղված փորձերը, ոչ ոք չի ուզոմ որ Լիբիայի, Սիրիայի, ԻՊ-ի խնդիրներին գումարվի նաեւ Ղարաբաղը: Դրա համար էլ միջնորդներն ավելի ակտիվացրել են ոչ միայն հրադադարի ամրապնդման մեխանիզմների, այլեւ ընդհանուր կարգավորման մեխանիզմների առաջարկները: «Այդուհանդերձ, բոլոր հայտարարություններին ես առաջարկում են առայժմ վերաբերվել որպես քարոզչության: Գործընթացը կգնահատենք միայն այն բանից հետո, երբ կտեսնենք, թե ասվածից որն է իրականություն դառնում: Դատել կարելի է արած գործերով, այլ ոչ թե հայտարարություններով»,- շեշտել է Զուրաբյանը:





























