Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Իսպանիայի "Ciudadanos" կուսակցության անդամ Խավիեր Նարտ Պենյալվերին եւ նրան ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների միջեւ հարաբերությունների, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հարեւան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին:





























