Մայիսի 16-ին, ժամը 16.03-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆուչիկի փողոցից, «ձեռքերի, որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Հ. Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` Հ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 18-ամյա Արսեն Մ.-ն եւ հայտնել, որ Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտ, վիճաբանության ժամանակ, Հ. Մ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է ինքը:

Արսեն Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: