Մայիսի 16-ին, ժամը 5-ին, 37-ամյա Արմեն Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի 20 հասցեում գործող ակումբի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստել են երկու անհայտ անձինք, որոնք ավտոմեքենայի սրահից գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 20-ամյա Աշոտ Ս.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: