2015-ին Հայաստանի ոռոգման համակարգում ապօրինի յուրացվել է 105.6 մլն դրամ։ Այս մասին մայիսի 17-ին ՀՀ խորհրդարանում ասել է Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ գրանցվել է խախտումների 571 դեպք, հարուցվել է 2 քրեական գործ։