Մայիսի 16-ին, ժամը 16.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 5/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը ժամը 18-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: