Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի վերահսկիչ պալատը չի ստուգում Դիլիջանում Ֆիննախի հանգստի կենտրոնը։ Այս մասին մայիսի 17-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության քննարկումների ժամանակ։
«Ոչ այն է օբյեկտ է, ոչ այն է հանգստի գոտի՝ սաունաներով, սիգար ծխելու սրահներով։ Այս մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է, իսկ Ֆիննախը բացատրություններ չի տալիս։ Չե՞ք ուզում ստուգել, թե ինչ է իրականում այնտեղ կատարվում, ինչի՞ համար է նախարարությանը պետք հանգստի նման էլիտար համալիր»,- ասել է նա՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Իշխան Զաքարյանին։
Դրան ի պատասխան՝ Զաքարյանն ասել է, որ ստուգումները կարող են ներառվել աշխատանքի ծրագրում, եթե նման որոշում կայացնի Վերահսկիչ պալատի խորհուրդը։



























