Սահմանամերձ գյուղերում ընտանեկան նպաստները պետք է բաժանել պարզեցված կարգով։ Այս մասին մայիսի 17-ին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանը։

Նրա խոսքով՝ նպաստը տալիս են սոցիալական անապահովության գնահատման շեմի կոնկրետ ցուցանիշը հատելուց հետո։ Մոտ 30 գյուղերի համար այդ ցուցանիշը պետք է իջեցնել։ Կուսակցությունը նման առաջարկով դիմել էր Կառավարությանը։