Պետք է շնորհակալություն հայտնել քաղաքական կուսակցություններին, որոնք ներքին տարաձայնությունները մի կողմ թողեցին համընդհանուր վտանգի առաջ։ Այս մասին մայիսի 17-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Շնորհակալություն նրանց այն բանի համար, որ նրանք, առաջին հերթին առաջնորդվել են պետության շահերով, հայ ժողովրդի շահերով, որը միայն խաղաղության է ձգտում»,- ասել է նա։





























