Mazda ընկերությունը հրապարակել է Mazda CX-4 նոր քրոսովերի չինական շուկայի գնացուցակը։ Koeru կոնցեպտ մեքենայի մոտիվներով ստեղծված նորամուծությունը պաշտոնապես ներկայացվել էր Պեկինի ավտոսրահում։

Autosway-ի փոխանցմամբ Mazda CX-4-ը Չինաստանում հասանելի կլինի 24.5-30.45 հազար դոլարի սահմաններում։ Mazda CX-4-ն ունի 4633 մմ երկարություն, 1840 մմ լայնություն, 1535 մմ բարձրություն։ Մեքենան կմրցակցի Subaru Outback-ի հետ։

Նոր մոդելի հավաքման աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա ամռանը։ Նախնական տեղեկություններով՝ արտադրությունը կհիմնվի FAW-Mazda ձեռնարկությունում։