Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 50-ամյա Էդուարդ Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական համայնքի տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: