Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները 1961 թ. ծնված Աղասի Ղ.-ի «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանի պահպանության կանոնները ստուգելիս չհրկիզվող պահարանում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ եւ կտորից պարկ, որոնց մեջ եղել է վառոդանման զանգված` ընդհանուր մոտ 340 գ կշռով, որը, ըստ Ա Աղասի Ղ.-ի հայտարարության, «Հաուբից Դ-30» հրանոթի չկրակված արկի վառոդ է, պատկանում է իրեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Աղասի Ղ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:



























