Մայիսի 17-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկաn:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը «ձախ կոնքազդրային շրջանի և ծնկահոդային շրջանի քերծվածքներ» է ստացել: Վարորդը նրան իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























