Հայաստանի խորհրդարանում մայիսի 18-ին լսել են Վերահսկիչ պալատի   2015 թվականի հաշվետվությունը: Հաշվետվության հիմնական կետեր են դարձել Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում ընտանեկան նպաստների բաշխման, ֆերմերներր համար հատիկային եւ խոտաբույսերի սերմերի բաժանման, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի վարկով կառուցվող Հրազդան-Շինուհայր   220-կՎ մայրուղային ԷՀԳ-ի շինարարության մեջ խախտումները: Ոչ արդյունավետ ծախսեր են հայտնաբերվել նաեւ ագրիբիզնեսի զարգացման ծրագրի իրականացման մեջ, որն անցկացվում է IFAD-ի (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի) միջոցներով:

Կարգի համաձայն, խորհրդարանը հաշվետվությունն ի գիտություն է ընդունել: