Գնաճի ակնկալիքները հասարակության մեջ զգալի պակասել են։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով 2015-ի ընթացքում ԿԲ գումարավարկային քաղաքականության հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ բարձր գների ակնկալիքները հասարակության մեջ ձեւավորվել էին 2014-ի վերջին՝ դոլարի նկատմամբ դրամի դիրքերի թուլանալուց հետո, եւ պահպանվել էին մինչեւ 2015-ի սկիզբը։ 12-ամյա գնաճը տատանվում էր թիրախային միջանցքի սահմաններում (4 +/- 1,5%), բայց տարվա վերջին նվազել էր մինչեւ -0.1 տոկոս։ Դա պայմանավորված էր դրամական գործոնով եւ բարձր բերքով, ինչպես նաեւ արտաքին շուկաներում գների անկմամբ։ Դրանից հետո նվազեցին նաեւ գների բարձրացման ակնկալիքները։