Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրեն, որի մասին խոսվում էր ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Այս մասին մայիսի 18-ին՝ մամուլի աուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում միջազգային հանրությունը մեզ լուրջ չի ընկալի։ Մանոյանը սխալ է համարում ԼՂՀ ճանաչումը Ազգային ժողովի օրակարգ չընդունելը։ «Ոչ ոք չի կարդալու օրինագիծը մերժելու պատճառները, սակայն դա կարող է առիթ դառնալ, որպեսզի մյուս երկրները հրաժարվեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Մանոյանը։