Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակին եւ խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված չափորոշիչներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է այս ոլորտում օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսվարողների համար ազատ, մրցակցային եւ հավասար պայմանների ապահովումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները եւ ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ: