Հայաստանի սահմանամերձ գյուղերում նույնիսկ ուզում են ավելի շատ ցանք անել, քան անցյալ տարի: Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Մենք նրանցից պարարտանյութի եւ դիզվառելիքի լրացուցիչ հայտեր ենք ստանում»,- նշեց նախարարը:

Ըստ նրա, 2015 թվականին կորուստներ չեն ունեցել նաեւ այն ֆերմերները, որոնք, սահմանին տիրող անվտանգության պայմաններից ելնելով, չեն կարողացել հավաքել բերքը: Կառավարությունմ ամբողջությամբ փոխհատուցել է բերքի արժեքը: