2014 թվականի ընթացքում սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում մասնավոր ներդրողները 52 աշխատատեղ են ստեղծել։ Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում ասել է Պետական գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը՝ ներկայացնելով 2014-ին կառույցի գործունեության մասին հաշտվետվությունը։
Նրա խոսքով՝ ներդրողները, որոնք գնել են պետական օբյեկտները, 2014-ին դրանց զարգացման համար 12.5 մլն դրամ եւ 3.8 մլն դոլար են ներդրել։ Եվս մեկ ներդրող, որը պարտավորվել էր 3 մլն 970 հազար դոլար ներդնել, արդեն կատարել է իր պարտավորությունը։



























