Հայաստանի ԱԳՆ-ի հին շենքի վաճառքը սեփականաշնորհման լավագույն գործարքներից մեկն էր։ Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում ասել է Պետական գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը՝ ներկայացնելով 2014-ին կառույցի գործունեության մասին հաշտվետվությունը։

«14 հազար քառ/մ մակերեսով շենքի փոխարեն մենք ստացանք 33 հազար քառ/մ մակերեսով տարածք քաղաքի կենտրոնում, որտեղ 5 նախարարություն են տեղավորվել»,- ասել է Սահակյանը։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում ԱԳՆ հին շենքը գնել է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը։