Motor1 պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Mercedes-Benz կոմպակտ քրոսօվերի նախատիպի լրտեսական լուսանկարները: Ենթադրվում է, որ GLA մոդելի թափքի հիման վրա է գերմանական ապրանքանիշը ստեղծում GLB ապագա մոդելի ագրեգատները , որի մասին հայտնել էր դեռ 2014-ին: GLA-ից նախատիպը տարբերվում է ավելի մեծ անվադողերով:

Նախագծի գործարանային գործակիցը X247 է: GLB -ի մասին ավելի վաղ հայտնել էինք, որ նորույթը իր մեջ համատեղելու է B-Class-ի ընդարձակությունը, GLA-ի դինամիկան ու G-Class ամենագնացի ոճային տարրերը: Հավանաբար մոդելը կպահպանի GLA –ի չափերը կամ մի փոքր մեծ կլինի դրանից, բայց ավելի նրբագեղ: Բացառված չէ նաեւ յոթտեղանոց տարբերակի արտադրությունը:

Նորույթը կստեղծվի MFA մոդուլային պլատֆորմայի վրա, որը նաեւ A-Class-ի, CLA-ի եւ GLA-ի հիմքում է: Այս մոդելներից նորույթը կվերցնի նաեւ շարժիչային գամման, որի մեջ կընդգրկվեն բենզինային ու դիզելային չորսցիլինդրանի շարժիչներ ՝ 90-218 ձիաուժ հզորությամբ:

Mercedes-Benz GLB –ի պրեմիերան ծրագրված է 2019-ի սեպտեմբերին: