Toyota Motor ճապոնական ավտոկոնցեռնը անվտանգության բարձիկների անսարքության պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչում 1,58 մլն մեքենա, հայտնում է Կիոդո գործակալությունը:

Ըստ առկա տեղեկությունների՝ Toyota Motor-ն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ այդ թերության պատճառով հետ է կանչել 4.7 մլն մեքենա, այդ թվում՝ Toyota Yaris եւ Lexus IS մոդելի մեքենաները:

Որոշ դեպքերում Takata  ընկերության անվտանգության բարձիկների բացման համակարգը ուղեւորների վրա մետաղական դետալներ է նետել:

Նշենք, որ Takata արտադրողը 2014-ին սկանդալի մեջ էր հայտնվել, երբ հայտնի էր դարձել, որ անվտանգության բարձիկները կարող են երթեւեկության ընթացքում ինքնուրույն բացվել: