Սյունիքի մարզի ոստիկանները ձերբակալել են օտարերկրյա մի քաղաքացու՝ թմրանյութ տեղափոխելու համար:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, սեպտեմբերի 30-ին, ժամը 13-ին, օտարերկրյա քաղաքացի, 35-ամյա Սադեհ Կ.-ի ձեռքի պայուսակի զննությամբ հայտնաբերել եւ առգրավել են 0,55 գրամ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, ափիոն տեսակի թմրանյութին նմանվող նյութ:
Սադեհ Կ.-ն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածն ափիոն է եւ իրենն է:
Կատարվում է հետաքննություն:




























