Ճապոնական Միե շրջանում G7-ի գագաթաժողովի ընթացքում առանց վարորդի տաքսու նախատիպ է ներկայացվել: Մեքենան կարող է առանց վարորդի քաղաքի փողոցներով երթեւեկել բարդ համակարգչային հաշվարկների օգնությամբ:

Robot Taxi-ն ներկայում ստուգողական փորձարկումներ է անցնում: Արտասովոր տաքսի ծառայությունը Ճապոնիայում մտադիր են շահագործման հանձնել 2020 թվականին, Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ:

Ինքնակառավարվող տաքսի պատվիրելու համար սովորական բջջային հավելված է օգտագործվում: Հաճախորդը նշում է ժամանման վայրն ու սպասում մեքենային:

Մեքենան տարածությունում կողմնորոշվում եւ ճանապարհի հնարավոր խոչընդոտները տեսնում է բազմատեսակ սենսորների, տեսախցիկների, GPS-սարքի օգնությամբ: