Այսօր` հոկտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած ՀՀԿ անդամ ուսուցիչների պարգեւատրման արարողությանը։
Կառավարության ղեկավարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր ապագան մեծապես պայմանավորված է ուսուցչի աշխատանքով, որովհետեւ, ինչպիսի արժեքներ սերմանենք մեր երիտասարդ, մատաղ սերնդի մեջ, այնպիսի արդյունք էլ կունենանք։ Այնպես որ, ապագան կերտվում է այսօր եւ դուք եք այդ ապագայի կերտողները»: Վարչապետը նշել է, որ մանկավարժների խնդիրները շարունակելու են մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։
Տիգրան Սարգսյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում եւ կրթության ու մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար վարչապետի հուշամեդալով պարգեւատրել է հանրապետության տարբեր դպրոցներ ներկայացնող 10 ուսուցիչների։




























