«Տարվա շարժիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել Ferrari-ի 3.9 լիտր ծավալով 670 ձիաուժ հզորությամբ շարժիչը, որը տեղադրում են 488 GTB մեքենաներում: Մինչ այս՝ 2000-ականների սկզբին, «մեծ շարժիչների» շրջանում առաջին տեղերն էին զբաղեցնում միայն BMW 5.0 V10-ը եւ 4.4 V8-ը:
Ferrari-ի «ութնյակը», բացի գլխավորից, մրցանակ է շահել նաեւ «Լավագույն նոր շարժիչ», «Լավագույն սպորտային շարժիչ» եւ «3-4 լիտր ծավալով լավագույն շարժիչ» անվանակարգերում:
Իտալական շարժիչը 331 միավոր է ստացել՝ 47 միավորով առաջ անցնելով BMW i8-ի հիբրիդի կազմում ներառված 1.5 լիտրանոց շարժիչից, որն առաջին տեղն էր զբաղեցրել անցյալ տարի:
Motor-ի փոխանցմամբ, 267 միավորով երրորդ հորիզոնականում հայտնվել է Porsche-ի 3 լիտր ծավալով շարժիչը:






























