Suzuki Motor ճապոնական ավտոընկերությունը դադարեցրել է Ճապոնիայում 3 գործարանների արտադրությունը մատակարար ընկերությունում պայթյունի հետեւանքով արգելակման համակարգի դետալների մատակարարման խափանումների պատճառով:

Կիոդո գործակալության տվյալներով՝ մեքենաների արտադրությունը 3 օրով կանգնեցվել է:  Բոլոր գործարանները գտնվում են Հոնսյու կղզու Սիձուոկա պրեֆեկտուրայում:

Toyota խմբին պատկանող Aisin Seiki Co.Ltd ընկերության դուստր ձեռնարկության գործարանում պայթյունը որոտացել էր մայիսի 30-ին: Միջադեպից 4 մարդ էր տուժել: Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Դրանից հետո ընկերությունը դադարեցրել էր արգելակման համակարգերի դետալների ներկման եւ չորացման գործընթացը:

Ավելի վաղ այդ պատճառով մեքենաների արտադրությունը դադարեցրել էր նաեւ Toyota Motor-ը: