McLaren Automotive ընկերությունը ծրագրում է ամբողջությամբ էլեկտրական մեքենա ստեղծել, որը տեղ կզբաղեցնի P1-ից մեկ աստիճանով ցած մոդելային շարքում: Այս մասին գրում է Auto Express-ը՝ վկայակոչելով բրիտանական ընկերության ներքին աղբյուրին:

Ըստ Motor-ի, նորույթը հնարավոր կլինի օգտագործել նաեւ ընդհանուր ճանապարհներին: Մանրամասն բնութագրերը դեռեւս հայտնի չեն, սակայն ընկերությունում հույս ունեն, որ ավտոարշավի ժամանակ մեկ լիցքավորմամբ հնարավոր կլինի 30 րոպե անցնել, ինչից հետո մարտկոցները հարկ կլինի լիցքավորել կես ժամից ոչ ավելի:

Առաջին 100 կմ-ը մեքենան կհավաքի 2.9 վայրկյանում, իսկ 200 կմ-ը՝ 7.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կկազմի 330 կմ/ժ:

Նորույթի գինը չի գերազանցի 1 մլն ֆունտ սթեռլինգը (1.3 մլն եվրո): Այն վաճառքում կհայտնվի մինչեւ 2020 թվականը:

Ընդհանուր առմամբ, առաջիկա չորս տարիներին McLaren-ը 15 նոր մոդելների եւ դրանց տարբերակների համար 1 մլրդ ֆունտ սթեռլինգ կծախսի: