Կորեական Պուսանում անցկացված շոուի ընթացքում Hyundai ընկերությունը ներկայացրել է միջին ծավալի շարժիչով RM16 N (Racing Midship 2016) հոթ-հեչը: Դրա տարբերակներն արտադրողը թողարկում է վերջին երեք տարիներին:
Ըստ Motor-ի, երկտեղանոց կոնցեպտուալ սպորտային մեքենան 2 լիտր ծավալով 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի:
Մեքենայի սրահում սպորտային բազկաթոռներ են, որոնք կառավարվում են՝ կախված շարժիչի աշխատանքից եւ շրջադարձերն անցնելու արագությունից:
































