Ուսուցչի օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչներին, ուր կարևորել է ուսուցչի դերը և պատասխանատվությունը Հայաստանի վաղվա օրը նախապատրաստելու գործում:
«Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր դրական արդյունքները: Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման»,- ասվում է ուղերձում:
Նախագահը նշել է, որ ուսուցչի «յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ», հայտնում են NEWS.am-ին Նախագահի մամլո ծառայությունից։



























