Toyota Motor ավտոընկերությունը Ճապոնիայի 2 գործարաններում դադարեցրել է մեքենաների արտադրությունը դետալների պակասի պատճառով, որն առաջացել է մատակարար ընկերությունում բռնկված հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրները:

Հաղորդվում է, որ գործարանները, որոնցում արտադրությունը դադարեցվել է, գտնվում են Սիձուոկո եւ Կիոտո պրեֆեկտուրաներում:

Ավելի վաղ Toyota Motor-ը այս պատճառով կանգնեցրել էր կոնվեյներները 9 գործարաններում: